Նեյմարը երրորդ անգամ է հայր դարձել

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը հայտարարել է երրորդ երեխայի ծննդյան մասին՝ հուլիսի 3-ին ծնվել է դուստրը՝ Հելենան։

Նեյմարի երեք երեխաներն էլ տարբեր կանանցից են՝ 2011-ին Կարոլինա Դանթոսը լույս աշխարհ բերեց Դավի Լուկկային, իսկ անցյալ տարվա հոկտեմբերին ծնվեց Մաևին, ում մայրը Բրունա Բյանկարդին է։ Բրազիլացին բաժանվել է նրանից դստեր ծնվելուց մեկ ամիս անց։

Նեյմարի երկրորդ դուստրը ծնվել է 30-ամյա մոդել Ամանդա Քիմբերլիից, ում հետ 32-ամյա հարձակվողը կարճ սիրավեպ է ունեցել անցյալ տարի։

«Բարսելոնայի» և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայում է հանդես գալիս անցած ամառվանից։ Նախորդ մրցաշրջանում Նեյմարը վնասվածքի պատճառով ընդամենը հինգ հանդիպում է անցկացրել։