«Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի երկրպագուների հետ հանդիպմանը հրաժարվել է աջակցել երկրպագուներին, ովքեր վանկարկում էին «Յուվենտուսի» դեմ՝ «Ով չի ցատկում, նա «Յուվենտինո» է։
«Մի խնդրեք ինձ անել մի բան, որը ես չեմ անի: Թույլ տվեք պարզաբանել սա մեկընդմիշտ:
Ես միշտ կլինեմ քաղաքավարի և հարգալից անձնավորություն, այնպես որ մի խնդրեք ինձ անել մի բան, որը ես չեմ անի ոչ միայն մեկ թիմի, այլ բոլոր թիմերի համար:
Որպես մարզիչներ՝ մենք պետք է դրական օրինակ ծառայենք։ Ես կարող եմ ձեզ ասել, որ սա «Նապոլիի» ամենամեծ երկրպագուն է»,- ասել է Կոնտեն:
Իր կարիերայի մեծ մասը Կոնտեն անցկացրել է «Յուվենտուսում»՝ սկզբում որպես խաղացող, իսկ հետո՝ որպես մարզիչ, չնայած մասնագետը լքել է ակումբը սեփականատերերի և ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով: