«Ալ-Իթթիհադի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն չի վերադառնա Պրեմիեր Լիգա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ բանակցություններ են տեղի ունեցել «Վեսթ Հեմի» և «Ալ-Իթթիհադի» միջև, որի ընթացքում սաուդյան ակումբը բրիտանացիներին հասկացրել է, որ չի ցանկանում վաճառել ֆրանսիացուն։
Ակումբը Կանտեին տեսնում է որպես առանցքային խաղացողի:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանտեն գոհ է իր ներկայիս թիմից, բայց ուրախ կլիներ վերադառնալ Լոնդոն, որտեղ նախկինում հանդես էր գալիս «Չելսիում»: