«Բարսելոնան» մտադիր է վարձավճարով ձեռք բերել Նիկո Ուիլյամսին

«Բարսելոնան» մտադիր է վարձավճարով ձեռք բերել Նիկո Ուիլյամսին:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնացիների ֆինանսական վիճակը թույլ չի տալիս ամբողջությամբ վճարել իսպանացու 58 միլիոն եվրո փոխհատուցումը, քանի որ «Ատլետիկը» չի ցանկանում քննարկել տրանսֆերի տարաժամկետ ծրագրերը:

Մի քանի ամիս առաջ La Vanguardia թերթը հայտնել էր, որ «Բարսելոնան» բանակցություններ է վարում 100 միլիոն եվրոյի վարկի շուրջ՝ իրացվելիության պահանջները բավարարելու համար, որոնք առաջացել են ակումբի տարեվերջյան դեֆիցիտի և պարտքի մարման պատճառով: