Իտալական ակումբը հետաքրքրված է Դավիդ Ներեսով

Իտալական «Նապոլին» հետաքրքրված է պորտուգալական «Բենֆիկայի» հարձակվող Դավիդ Ներեսով, հայտնում է FCUpdate.nl-ը։

Հաղորդվում է, որ նեապոլցիները ակնկալում են, որ 27-ամյա Ներեսի տրանսֆերի համար կվճարեն ընդամենը 25 միլիոն եվրո։ Բրազիլացին դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։

2023/24 մրցաշրջանում Դավիդ Ներեսը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 24 հանդիպում ՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։