Պեդրին վստահ է, որ Լամին Յամալը կստանա Golden Boy մրցանակը

Պեդրին վստահ է, որ Լամին Յամալը կստանա Golden Boy մրցանակը։

Մրցանակը շնորհում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին թոփ լիգաների մինչև 21 տարեկան խաղացողների մեջ:

«Golden Boy»-ը իրենը կլինի հարյուր տոկոսով»,- ասել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանը The Residency-ին տված հարցազրույցում:

Անցած մրցաշրջանում Լամին Յամալը «Բարսայի» կազմում Լա Լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև դարձավ EURO-2024-ի լավագույն երիտասարդ խաղացող՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։