Անդրեյ Լունինը մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։

Ինչպես տեղեկացնում է Onda Cero-ն, 25-ամյա դարպասապահը մոտ է մադրիդյան ակումբից հեռանալուն ու «Չելսիի» հետ պայմանագիր կնքելուն։

Նշվում է, որ լոնդոնցի դարպասապահ Կեպա Արիսաբալագան, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», կարող է հակառակ ճանապարհով գնալ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լունինը դիտարկում է Մադրիդի «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի վերադարձից հետո այլ թիմ տեղափոխվելու հնարավորությունը։