Հայտնի է, թե որքան գումարի դիմաց կվաճառի «Մանչեսթեր Սիթին» Խուլիան Ալվարեսին

Հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն մեկնաբանել է անգլիական ակումբից «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հնարավոր հեռանալու մասին տեղեկությունը։

««Սիթիում» նրանք Ալվարեսին կարևոր խաղացող են համարում, նրան այդպես բաց չեն թողնի։ Նրանք կնախընտրեն նրան 75-80 միլիոն եվրոյով վաճառել ոչ անգլիական ակումբի»,- իր փոդքաստում ասել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Նախորդ մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 90 միլիոն եվրո: