«Արսենալը» ներկայացրել է աֆրիկյան դիզայնով նոր արտագնա մարզահագուստը

Անգլիական «Արսենալը» պաշտոնական կայքում ներկայացրել է արտագնա նոր համազգեստը, որը թիմը կկրի 2024/2025 մրցաշրջանում։

«Մենք նշում ենք մեր կապը աֆրիկացի երկրպագուների հետ՝ ոգեշնչվելով մայրցամաքի դիզայներական ավանդույթներից: Հատկանշելով սև, կարմիր և կանաչ ավանդական համաաֆրիկյան գույները՝ շապիկն ունի ցայտուն սպիտակ զիգզագի նախշ, որը մշակվել է Labrum London-ի հիմնադիր Ֆոդայ Դամբույայի կողմից»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ: