Վիկտոր Օսիմհենը համաձայն է միանալ ՊՍԺ-ին

Վիկտոր Օսիմհենի ներկայացուցիչներն արդեն համաձայնեցնում են անձնական պայմանագրի պայմանները։ Առայժմ «Նապոլիի» ղեկավարությունը չի պատրաստվում հրաժարվել ֆուտբոլիստի պայմանագրում նշված փոխհատուցման գումարից (130 մլն եվրո)։

Նախկինում Իտալիայի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնի ռմբարկուով հետաքրքրված էին «Արսենալն» ու «Չելսին»։

Ձմռանը «Նապոլին» շարունակեց համագործակցությունը Վիկտորի հետ մինչև 2026 թվականը։ Նիգերիացին թիմում է 2020/21 մրցաշրջանից (76 գոլ, 13 գոլային փոխանցում, 133 հանդիպում):