«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։
Մադրիդյան ակումբը հետաքրքրված է 25-ամյա ֆուտբոլիստի հետ այս ամառ ձեռք բերելով։
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ «սերուցքայինների» կիսապաշտպան, Անգլիայի հավաքականի նրա թիմակից Ջուդ Բելինգհեմը համոզում է Տրենտին տեղափոխվել «Ռեալ»:
Տրենտի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։ 2023/24 մրցաշրջանում անգլիացին բոլոր մրցաշարերում մերսիսայդցիների կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։