Սերխի Ռոբերտոն որոշել է, թե ուր հեռանալ

Կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն որոշել է հեռանալ «Բարսելոնայից», հայտնում է Mundo Deportivo-ն։

Հուլիսի 1-ին 32-ամյա ֆուտբոլիստը դարձավ ազատ գործակալ, սակայն «Բարսելոնան» ֆուտբոլիստին հայտնեց, որ պայմանագիրը կերկարաձգվի։

Սակայն Ռոբերտոն որոշել է նորությունների չսպասել ակումբից ու նոր թիմ փնտրել։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Սևիլիան», «Վալենսիան» և «Ժիրոնան», սակայն ինքը՝ Ռոբերտոն, առաջին հերթին կցանկանար տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

Սերխի Ռոբերտոն իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»՝ խաղալով 2010 թվականից։ Նախորդ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում «Բարսայի» 24 խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։