Լևերկուզենի «Բայերը» պայմանագիր է կնքել «Ռենի» հարձակվող Մարտին Տերիերի հետ։
27-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։
Ֆուտբոլիստը հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։
27-ամյա Տերիերն իր ողջ կարիերան անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ հանդես է եկել «Լիլում», «Ստրասբուրգում», «Լիոնում» և «Ռենում»: 2023/24 մրցաշրջանում Մարտինը Լիգա 1-ում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։