Մեյսոն Գրինվուդը տեղափոխվեց ֆրանսիական ակումբ

Հարձակվող Մեյսոն Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդից» մեկնել է «Մարսել»։

Ինչպես հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը, Գրինվուդը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով։

22-ամյա անգլիացու հետ պայմանագրի ժամկետը չի նշվում։

Գրինվուդը «Մանչեսթեր Յունայթեդի» շրջանավարտ է և թիմի կազմում անցկացրել է 129 հանդիպում, դարձել 35 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում։