«Միլանը» շարունակում է աշխատել «Մոնակոյի» կիսապաշտպան Յուսուֆ Ֆոֆանայի տրանսֆերի վրա։ «Ռոսոներիները» մոնեգասկներին 12 միլիոն եվրո են առաջարկել ֆուտբոլիստի համար, սակայն ֆրանսիացիներն ավելին են ցանկանում:
«Մոնակոն» 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։ Սպասվում է, որ տրանսֆերը կարող է իրականացվել հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆոֆանան պատրաստ է տեղափոխվել Իտալիա և կնքել հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 2,5 միլիոն եվրո աշխատավարձով։