Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Նոան» արտագնա խաղում մրցեց «Շկենդիայի» հետ և հաղթեց՝ 2:1 հաշվով։
«Նոայի» կազմից աչքի ընկան Ալեքսանդր Միլկովիչը և Վիրջիլ Պինսոնը։ Տանտերերի միակ գոլը խփեց Կլիսման Տակեն։
Ընդհանուր երկու խաղերի արդյունքում Ռուի Մոտայի թիմը հաղթեց՝ 4:1 հաշվով և դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ։