«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը դարձել է պատմության մեջ առաջին մինչև 17 տարեկան ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը գերազանցել է 100 միլիոն եվրոն, հայտնում է Transfermarkt-ը։
Յամալի նոր շուկայական արժեքը կազմում է 120 մլն եվրո։
Եվրոպայի վերջին առաջնությունում Յամալը ազգային հավաքականի կազմում անցկացրել է յոթ հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
17-ամյա իսպանացին դարձավ նաև Եվրոպայի և աշխարհի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլահարը։