«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։ Վան Դեյկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Լիվերպուլը» աշխատում է վան Դեյքին փոխարինող գտնելու ուղղությամբ և հետաքրքրված է «Յուվենտուսի» պաշտպան Բրեմերի ծառայություններով։
27-ամյա բրազիլացու տրանսֆերը թանկ կարժենա անգլիական թիմի համար։ «Յուվենտուսը» պաշտպանին չի վաճառի 70 միլիոն եվրոյից պակաս գնով։