«Ուրարտուն» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում մրցեց էստոանական «Կալևի» հետ և հաղթեց՝ 2:0 հաշվով։
«Ուրարտուի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։
Այսպիսով, «Ուրարտուն» երկու խաղերի արդյունքում հաղթեց՝ 4։1 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլ։
Նշենք, որ երկրորդ փուլում «Ուրարտուն» կմրցի չեխական «Բանիկի» հետ։