Մոհամեդ Սալահը փայլուն մարզավիճակում է

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մարզման ժամանակ հաճելիորեն զարմացրել է թիմի մարզիչներին։

Թիմի ֆուտբոլիստները պետք է անցնեին հատուկ վեց րոպե տոկունության թեստ։ Լավագույն արդյունքը ցուցադրել է 32-ամյա Սալահը։

Ինչպես հայտնում է Goal-ը՝ Սալահը այժմ գերազանց ֆիզիկական մարզավիճակում է։

Սալահի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։