«Ինտերի» հարձակվողը լքեց թիմը

«Ինտերի» հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոն տեղափոխվել է «Էմպոլի», հայտնում է միլանյան թիմի մամուլի ծառայությունը։ 22-ամյա իտալացին վարձավճարով հանդես է գալու մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։

Անցած մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Սամպդորիայում»: Անցկացրած 23 խաղում Էսպոզիտոն դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողը «Ինտերի» հիմնական կազմում անցկացրել է 15 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։