Դարպասապահ Անդրեյ Լունինը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Ուկրաինացին ցանկանում է լինել մի թիմում, որտեղ ավելի շատ խաղաժամանակ կունենա։
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, 25-ամյա Լունինը երկու առաջարկ ունի Պրեմիեր Լիգայից։ Այսպիսով, ուկրաինացի դարպասապահը կարող է հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում» կամ «Ասթոն Վիլայում»։
Լունինի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։