Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը տեղափոխվել է «Ալ-Կադիսիա», հայտնում են սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը։
35-ամյա գաբոնցին իր նոր թիմում յուրաքանչյուր մրցաշրջանում կստանա 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ Օբամեյանգի նախորդ ակումբը՝ «Մարսելը» գործարքից կվաստակի 9-10 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում ֆրանսիական թիմի կազմում մասնակցել է 51 հանդիպման, դառնալով՝ 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։