Ադրիեն Ռաբյոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն մտադիր է այս ամառ հեռանալ «Յուվենտուսից», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 29-ամյա ֆրանսիացին ազատ գործակալի կարգավիճակով նոր ակումբ է ընտրում։ Սակայն հավանականություն կա, որ խաղացողը նոր պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ։

2023/24 մրցաշրջանում Ռաբյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։