«Ռեալ-Սոսյեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանտը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդցիները 27-ամյա իսպանացու տրանսֆերի համար պատրաստում են բոլոր պաշտոնական փաստաթղթերը։
Անցած մրցաշրջանում Լե Նորմանն անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 17 դեղին քարտի հեղինակ։