Դավիդ Դատրո Ֆոֆանա. «Ռասիզմն իր բոլոր ձևերով պետք է դատապարտվի ամենախիստ ձևով»

«Չելսիի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան արձագանքել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների ռասիստական ​​երգին՝ 2024 թվականի Ամերիկայի գավաթը հաղթելուց հետո։

«Ֆուտբոլը, որը ես սիրում եմ, բազմազգ է: Ռասիզմն իր բոլոր ձևերով պետք է դատապարտվի ամենախիստ ձևով: Նման գործողությունները տեղ չունեն ոչ ֆուտբոլում, ոչ այլուր։ Այս սպորտով զբաղվող բոլորն իսկապես պետք է լուրջ վերաբերվեն այս պայքարին»,- գրել է Ֆոֆանան սոցցանցում։

2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակիչում հաղթելուց հետո կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսն ու իր հայրենակիցները Արգենտինայի հավաքականի ավտոբուսում ռասիստական ​​երգ են երգել՝ վիրավորելով Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներին։