Ռենատու Սանչեշը կարող է լքել ՊՍԺ-ն

«Բենֆիկան» դիտարկում է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեշին ձեռք բերելու տարբերակը, հաղորդում է Record-ը։ Նա պետք է փոխարինի Ժոաու Նևեշին, ով կարող է տեղափոխվել փարիզյան թիմ։

26-ամյա պորտուգալացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Ռոմայում», սակայն իտալական ակումբի կազմում անցկացրել է ընդամենը 12 հանդիպում։

Սանչեսը հեռացավ «Բենֆիկայից» 2016 թվականին՝ 35 միլիոն եվրոյով տեղափոխվելով «Բավարիա»։