Պաշտոնական. 41-ամյա Պեպե Ռեյնան տեղափոխվեց Իտալիա

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Պեպե Ռեյնան պայմանագիր է կնքել իտալական «Կոմոյի» հետ, որը հանդես է գալիս Ա Սերիայում։

41-ամյա դարպասապահը նոր թիմում հանդես կգա մինչև 2025 թվականի հունիսը։

Հիշեցնենք, որ «Կոմոն» գլխավորում է Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը։