«Ատալանտան» հայտարարել է «Կալյարիի» և Գանայի հավաքականի կիսապաշտպան Իբրահիմ Սուլեմանայի տեղափոխության մասին։
21-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt պորտալի համաձայն՝ «Ատալանտան» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 7,5 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Սուլեանան Ա Սերիայի 21 խաղում 2 գոլ է խփել։