Կիլիան Մբապպեն գրառում է կատարել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն լուսանկար է հրապարակել «Սանտյագո Բեռնաբեուից», որտեղ նախօրեին տեղի է ունեցել նրա շնորհանդեսը։ Մբապպեին ողջունելու համար տրիբունաներում հավաքվել է 80 հազար մարդ։

«Իմ նոր տունը։ Առաջ, Մադրիդ»,- գրել է Մբապպեն։

Image

25-ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։ Մադրիդի «Ռեալում» Կիլիան Մբապպեն հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։