Իվան Ռակիտիչը ցանկանում է վերադառնալ Եվրոպա

Սաուդյան «Ալ-Շաբաբի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ցանկանում է հեռանալ ակումբից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ խորվաթն արդեն սաուդյան թիմի ղեկավարությանը հայտնել է անհապաղ հեռանալու իր ցանկություն մասին։

Ռակիտիչը Եվրոպան դիտարկում է որպես իր կարիերայի շարունակություն։

Նա «Ալ-Շաբաբ» է տեղափոխվել 2024 թվականի հունվարի 30-ին։