Աշրաֆ Հակիմին համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ

ՊՍԺ-ի մարոկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերը սկզբունքային պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը ընդլայնելու վերաբերյալ։

Նախկինում լրատվամիջոցները Հակիմիին կապում էին Մադրիդի «Ռեալ» վերադառնալու հետ։

Հակիմիի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: