ՊՍԺ-ն շարունակում է ջանքեր գործադրել «Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Նևեշին ձեռք բերելու համար։
Փարիզցիները պատրաստ են լիսաբոնցիներին առաջարկել 60+10 մլն եվրո։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Ըստ աղբյուրի՝ առաջարկը դեռ չի ուղարկվել ակումբին։ ՊՍԺ-ի ներկայացուցիչները շփվում են ֆուտբոլիստի գործակալի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բենֆիկան», որի համար 19-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 33 հանդիպում և դարձել 3 գոլ, պահանջում է առնվազն 100 միլիոն եվրո։