«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի վինգեր Լամին Յամալը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա 19 համարի մարզաշապիկով։
Նախկինում ֆուտբոլիստը հանդես էր գալիս 17 համարի ներքո։
Անցած մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բլաուգրանայի» 50 հանդիպման, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Յամալի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։