Թուրինի «Յուվենտուսի» և Լեհաստանի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին չի տեղափոխվի «Ալ-Նասր», հայտնում է Athletic-ը։
Նախկինում սաուդյան ակումբը Շչեսնիի հետ պայմանավորվել էր երկու տարվա պայմանագիր՝ մոտ 19 միլիոն եվրո աշխատավարձով:
«Ալ-Նասրը» և «Յուվենտուսը» բանակցել են փոխհատուցման վճարման շուրջ, սակայն չեն կարողացել պայմանավորվել գումարի շուրջ։
Շչեսնին «Յուվենտուսում» է հանդես գալիս 2017 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։