«Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տեղափոխությունը ՊՍԺ գնալով ավելի հավանական է դառնում։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիական ակումբը առաջ է անցել խաղացողի տրանսֆերի շուրջ բանակցություններում։ Նշվում է, որ ՊՍԺ-ի հետաքրքրությունն ավելի կոնկրետացել է, և անձամբ՝ հարձակվողը, նույնպես հետաքրքրված է ֆրանսիական գրանդ տեղափոխվելով։
Օսիմհենի պայմանագիրը «Նապոլիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականը։