«Բարսելոնան» Արաուխոյի և Պեդրիի վնասվածքներից կարող է գումար վաստակել

«Բարսելոնան» պատրաստվում է օգտվել ՈւԵՖԱ-ի ակումբների պաշտպանության ծրագրից, որի շնորհիվ հնարավոր է դրամական փոխհատուցում ստանալ ազգային հավաքականների մրցաշարերում իր ֆուտբոլիստների վնասվածքների համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ «բլաուգրանաները» կարող են փոխհատուցում ստանալ Ռոնալդ Արաուխոյի և Պեդրիի համար։ Պաշտպանն ու կիսապաշտպանը վնասվածքներ են ստացել համապատասխանաբար Կոպա Ամերիկայի և Եվրոպայի առաջնություններում։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի 3,2 մլն եվրո։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանը «Բարսելոնան» ավարտեց երկրորդ հորիզոնականում։