Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Խեսուս Վալյեխոն մտադիր չէ հեռանալ թիմից։
Անցած մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Գրանադայում», սակայն մշտական վնասվածքների պատճառով խաղադաշտ է դուրս եկել ընդամենը երեք անգամ։
Խեսուս Վալյեխոն «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին, բայց դրանից հետո միայն 31 հանդիպում է անցկացրել մադրիդյան գրանդի հիմնական թիմի կազմում։