Անգլիայի հավաքականը կարող է կին գլխավորել

Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հրաժարականից հետո կարող է դառնալ հոլանդուհի Սարինա Վիգմանը, հայտնում է talkSPORT-ը։

54-ամյա Վիգմանը ներկայումս մարզում է Անգլիայի կանանց ազգային հավաքականը։ Նրա գլխավորությամբ ազգային հավաքականը հաղթեց Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում։

Նաև իր կարիերայի ընթացքում Սարինան աշխատել է Հոլանդիայի կանանց հավաքականում, որի հետ դարձել է EURO 2017-ի հաղթող։

Երեքշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, Սաութգեյթը լքեց Անգլիայի հավաքականը։