«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական մեկնաբանել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Գարեթ Սաութատի հեռացումը EURO-2024-ի պարտված եզրափակչից հետո։
«Գարեթ, շնորհակալություն այն ամենի համար, ինչ արել ես ինձ և մեր թիմի համար։ Ես միշտ երախտապարտ կլինեմ ձեզ։ Շատ շնորհակալ եմ ձեր աջակցության և աշխատանքի համար: Ցանկանում եմ ձեզ ամենայն բարիք մաղթել»,- իր սոցիալական ցանցերում գրել է Սական։
Սաութգեյթը Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչն է 2016 թվականից։ Նրա գլխավորությամբ ազգային հավաքականը դուրս եկավ Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ, որտեղ 1։2 հաշվով պարտվեց Իսպանիայի ընտրանուն։