«Չելսիի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել լոնդոնյան ակումբի իր խաղընկերներից Ֆրանսիայի ազգային հավաքականի հասցեին վիրավորական բառեր բղավելու համար։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը ներողություն է խնդրել «Չելսիի» իր խաղընկերներից՝ հաղորդագրություն ուղարկելով։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները վիրավորական երգ են կատարել Կոլումբիայի հետ 2024 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակչում տարած հաղթանակից հետո (1։0)։ Տոնելով գավաթը նվաճելը, Էնցոն ուղիղ հեռարձակում սկսեց սոցցանցում, որտեղ նա և իր թիմակիցները երգեցին. «Նրանք խաղում են Ֆրանսիայի համար, բայց նրանք բոլորն Անգոլայից են»։