Ջորջիո Կյելինին կարող է վերադառնալ «Յուվենտուս»

Պաշտպան Ջորջիո Կյելինին լքել է «Լոս Անջելեսում» զբաղեցրած պաշտոնը, հայտնում է Football Italia-ն։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Յուվենտուս», որի կազմում խաղացել է 17 տարի: Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա կարող է դառնալ թուրինյան ակումբի տեխնիկական տնօրենը:

Հնարավոր է նաև վերադարձ Իտալիայի հավաքական, որտեղ արդեն աշխատում է դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը։

39-ամյա ֆուտբոլիստը 2005-2022 թվականներին հանդես է եկել «Յուվենտուսում», որից հետո տեղափոխվել է «Լոս Անջելես», որտեղ ավարտել է կարիերան և 2024 թվականի հունվարին համալրել ամերիկյան ակումբի մարզչական շտաբը։