Ջուդ Բելինգհեմը կարող է երկար ժամանակ բացակայել վիրահատության պատճառով

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վնասվածքի պատճառով կարող է բացակայել երեք ամսով, հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը կարող է ուսի վիրահատության կարիք ունենալ։ Բժշկական միջամտությունից հետո ֆուտբոլիստի ապաքինումը կտևի 2-ից 3 ամիս։

Այդ պատճառով Բելինգհեմը կարող է բաց թողնել 2024/24 լիգայի մրցաշրջանի մեկնարկը։

Անցած մրցաշրջանում 20-ամյա Բելինգհեմը «Ռեալի» կազմում 42 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։