«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո չի աշխատի Անգլիայի հավաքականում, հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ Կլոպը մտադիր է հավատարիմ մնալ իր ծրագրին՝ մեկ տարի հանգստանալու նախքան աշխատանքի վերադառնալու մասին մտածելը։
Հիշեցնենք, որ Սաութգեյթի գլխավորությամբ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ պարտվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչում։