Գերմանիայի հավաքականի վինգեր Լերոյ Սանեն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը «Բավարիայի» հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացին ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, սակայն դրա համար անհրաժեշտ է մշտական տեղ ստանալ թիմի մեկնարկային կազմում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մյունխենցիների ղեկավարությունը դիտարկում է Սանեին այս ամառ վաճառելու տարբերակը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։