Քայլ Ուոքեր․ «Մենք վստահ էինք, որ եկել է տիտղոսը նվաճելու մեր ժամանակը»

Անգլիայի հավաքականի պաշտպան Քայլ Ուոքերը սոցցանցերում գրառում է հրապարակել՝ նվիրված EURO-2024-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտությանը (1։2)։

«Այս ցավը շատ մեծ է։ Մենք վստահ էինք, որ եկել է տիտղոսը նվաճելու մեր ժամանակը, բայց դա տեղի չունեցավ։ Սա Իսպանիայի մեծ վաստակն է, որը մեզ լավ դիմադրեց։

Շնորհակալություն թիմի անձնակազմին այն ամենի համար, ինչ նրանք արեցին, և մեծ բարև երկրպագուներին՝ և՛ նրանց, ովքեր եկել էին մեզ աջակցելու, և՛ նրանց, ովքեր մնացել էին տանը: Հիմա մեզ պետք է հանգստանալ, իսկ հետո նոր ճանապարհորդության մեկնել»,- գրել է Ուոքերը։