Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտարարեց ազգային հավաքականից հեռանալու մասին։
Ինչպես հայտնում է Metro-ն՝ Անգլիայի հավաքականը գլխավորելու ֆավորիտ է համարվում «Չելսիի» նախկին մարզիչ Գրեհեմ Փոթերը։
Երկրորդ տեղում «Նյուքասլի» մարզիչ Էդդի Հոուն է, երրորդում՝ Անգլիայի մինչև 21 տարեկանների մարզիչ Լի Կարսլին։