«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կարիերան կշարունակի «Մարսելում»։
Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ 22-ամյա անգլիացու՝ ֆրանսիական ակումբ տեղափոխության գործարքը լիովին համաձայնեցված է, իսկ տրանսֆերային գումարը կկազմի 30 մլն եվրո։
Գրինվուդի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը:
Նախորդ մրցաշրջանում Գրինվուդը վարձավճարով հանդես էր գալիս «Խետաֆեի» կազմում։ Նա անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։