«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը պատրաստ է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Ըստ աղբյուրի՝ 24-ամյա հարձակվողը որոշել է, թե որ ակումբում է ցանկանում շարունակել իր կարիերան։ Ալվարեսը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»։
Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն նույնպես հետաքրքրված է իր հայրենակցի տեղափոխությամբ։
Խուլիանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականից։
Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 90 մլն եվրո։