Goal. Թարմացվել է «Ոսկե Գնդակի» հավակնորդների վարկանիշը

EURO-2024-ի ավարտից հետո Goal.com հանրահայտ հրատարակության կողմից թարմացվել է 2024 թվականի «Ոսկե Գնդակի» արժանանալու հավակնորդների վարկանիշը։

Այժմ ֆավորիտը «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին է, ով ազգային հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն։

2024 թվականի «Ոսկե Գնդակի» լավագույն 10 թեկնածուները.

1․ Ռոդրի
2․ Վինիսիուս Ժունիոր
3․ Ջուդ Բելինգհեմ
4․ Դանիել Կարվախալ
5․ Լաուտարո Մարտինես
6․ Տոնի Կրոս
7․ Կիլիան Մբապե
8․ Հարի Քեյն
9․ Ֆիլ Ֆոդեն
10․ Նիկո Ուիլյամս